Հասարակություն

Որքա՞ն հեղուկ գազ է 2022-ին ներկրվել Թուրքիայից

2022թ. Հայաստան հեղուկ գազ է ներկրվել 9 երկրից՝ այդ թվում ՌԴ-ից և Թուրքիայից։ Եթե 2022-ին Թուրքիայից ներկրվել է ավելի քան 30 տոննա հեղուկ գազ, ապա ՌԴ-ից ներկրվող հեղուկ գազի ծավալները հասել են 81․503 տոննայի. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։ 

Ինչպես 2022-ին, այնպես էլ 2023-ին Հայաստան հեղուկ գազ արտահանող երկրների ցուցակը գլխավորում է ՌԴ-ն։ Ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ 2023-ին ներկրված հեղուկ գազի ծավալները գերազանցել են 2022-ին ներկրած ծավալին՝ հասնելով 138․116,3 տոննայի։ 

Հակառակ պատկերն է հարևան Իրանի պարագայում։ Ճիշտ է, հեղուկ գազ ներկրող երկրների երկրորդ հորիզոնականում ԻԻՀ-ն է, բայց պետք է նկատել, որ 2022-ին Իրանից ավելի շատ հեղուկ գազ է ներկրվել քան, 2023-ին։ 2022-ին Իրանից ներկրվող հեղուկ գազի ծավալները կազմել են 8349,5 տոննա, իսկ անցած տարի՝ 4757 տոննա։

2022-2023թթ. Հայաստան հեղուկ գազ արտահանող երկրներն են Իրաքը, Վրաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Լիխտենշտայնը, Իտալիան և Գերմանիան։

Հայկ Մագոյան