ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով.
«Սարիգյուղում Կառավարության «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով հիմնվել է անասնաշենք, որի արժեքը 23 մլն դրամ է:
Պետության կողմից ֆերմերը ստացել Է շուրջ 16.1 մլն դրամի փոխհատուցում։
Անասնաշենքը նախատեսված է 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։
Այս պահին կաթնատվությունն օրական 22-23 լիտր է։
Հաշվի առնելով բարձր որակը՝ 1լ կաթը մթերվում է 300 դրամով»։