«Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ, ընդհանուր 1 կմ երկարությամբ, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։