Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ անդրադարձել է ճանապարհների վիճակին։ Մասնավորապես, նա նշել է. «Մեր զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք։ Երկու օր առաջ ես ուղղակի չնախատեսված մտա երրորդ բանակային կորպուսի շտաբ, մուտքի հենց դիմացը 1 մետրը 2 մետրի վրա փոս է։ Ու այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում»,- ասել է նա՝ հավելելով,- «Իմաստ ունի ՊՆ-ի հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք՝ մուտքերի վիճակը»։
Վարչապետը նաև նշել է. «Դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում նման փոսեր չկան։ Սա խորը խնդրի մասին է իրականում»։