Հասարակություն

«Զորամասի մուտքի հենց դիմացը փոս է, տրամաբանության բախում եմ տեսնում». Նիկոլ Փաշինյան

«Զորամասի մուտքի հենց դիմացը փոս է, տրամաբանության բախում եմ տեսնում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ անդրադարձել է ճանապարհների վիճակին։ Մասնավորապես, նա նշել է. «Մեր զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված մենք պրոբլեմ ունենք։ Երկու օր առաջ ես ուղղակի չնախատեսված մտա երրորդ բանակային կորպուսի շտաբ, մուտքի հենց դիմացը 1 մետրը 2 մետրի վրա փոս է։ Ու այստեղ տրամաբանության բախում եմ տեսնում»,- ասել է նա՝ հավելելով,- «Իմաստ ունի ՊՆ-ի հետ գույքագրենք զորամասերը, հասկանանք՝ մուտքերի վիճակը»։

Վարչապետը նաև նշել է. «Դժվար եմ հիշում մի զորամաս, որի մոտակայքում նման փոսեր չկան։ Սա խորը խնդրի մասին է իրականում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական