Հասարակություն

Փաշինյանը ծանոթացել է Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզԻ հիմնանորոգման աշխատանքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին։

«Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել դեկտեմբերին»,- ասվում է վարչապետի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև այցի տեսանյութը։