Հասարակություն

Էլեկտրական ավտոբուսներ Գյումրիում

ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ձեռքբերված էլեկտրական ավտոբուսններն արդեն Գյումրիում են։

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ծրագրին, բաղադրիչներին, ընթացակարգերին, արդյունքներին. «Ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի իր մեջ, այդ թվում նաև՝ ավտոբուսները, որոնք ամբողջությամբ էլեկտրական են: Մենք ինֆորմացված ենք, որ Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում: Մեզ մոտ կարծես ավանդույթ է. գնացքն էլ առաջինը Գյումրի է մտել, սա գովալու բան է, պարծենալու բան է: Մտածում ենք, աստիճանաբար մեր երթուղայինները փոխարինել էլեկտրական ավտոբուսների: Այդ մասով արդեն քննարկում ենք հնարավոր ծրագրերն ու միջոցները: Ավտոբուսները շահագործվելու են քաղաքի երթուղային ցանցում, ուղեվարձը լինելու է այնքան, որքան բնակիչը վճարում է այս պահին երթուղայինի համար»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը: