Հասարակություն

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն դրամական աջակցություն ստանալ

Կառավարությունը կշարունակի սոցիալական աջակցություն ցուցաբերել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300,000 դրամ։ Գումարը կտրամադրվի 23 անհայտ կորած համարվող զինծառայողի ընտանիքի։