Արտաշատում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված հափշտակությունների և պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել 9 հոգու. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։ Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- հայտնեցին Կոմիտեից։