Հասարակություն

Նոր փոփոխություններ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր փոփոխություններ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը հաստատեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։

Օրինագծով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության  և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Ըստ նախարար Մխիթար Հայրապետյանի՝ ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ:

Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական