Հասարակություն

Ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՜ Շենգավիթի դատարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել տղա երեխայի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։

Ոստիկանությունից տեղի ունեցածի կապակցությամբ հայտնել են. «Հուլիսի 31-ի առավոտյան, ժամը 9․35-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ ժամը 9․20-ին «ԳԱԶ-3131» մակնիշի մեքենայի վարորդը Արշակունայց պողողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել էլեկտրական ինքնագլորով ընթացող քաղաքացուն։

Ահազանգը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին և Պարեկային ծառայություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի