Հասարակություն

ՄՊՀ-ի վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում խախտումները նվազել են

Հանձնաժողովը 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել էր, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ:

Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը։ 2023 թվականին իրականացրած ուսումնասիրության արդյունքում ստուգված թվով 18 ապրանքներից միայն մեկի մասով է հայտնաբերվել խախտման դեպք։