Հասարակություն

Սպանդանոցներին աջակցություն կտրամադրվի

Կառավարությունն աջակցություն կտրամադրվի սպանդանոցներին։ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկի համաձայն, նախատեսվում է սպանդանոցներին մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով աջակցություն։

Ըստ որոշման հիմնավորումների. «Շուկայում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով և ոչ պատշաճ վարչարարության հետևանքով մսի արժեշղթայում գործող և շրջանառության հարկ վճարող տնտեսավարողները ԱԱՀ վճարող համարվելուց խուսափելու նպատակով չեն փաստաթղթավորում իրական շրջանառությունը։

Մսի իրացման շղթայում սպանդանոցների դերը մեծացնելու, դրանք որպես լոգիստիկ կենտրոն կայանալու հարցում աջակցելու և մսեղիքի իրացումը սպանդանոցների միջոցով իրականացնելու և հարկային հավասար պայմաններ ապահովելու նպատակով կարևորվում է սույն որոշման նախագծի ընդունումը»։