Հասարակություն

Ինչ հետևանք կարող է ունենալ կարմրուկի բաց թողնված պատվաստումը

Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով:

Վարակվելուց 7-23 օր հետո միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.

  • բարձր ջերմություն,
  • հազ, ռինիտ,
  • քթահոսություն,
  • աչքերի կարմրություն,
  • մարմնի ցանավորում:

Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում:

Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:
Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝

  • վիժում,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • նորածինների ցածր քաշ,
  • թոքաբորբ,
  • գլխուղեղի վնասվածք,
  • մայրական մահ:

Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով`
1 տարեկանում և 4-6 տարեկանում

Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:

Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև` պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):