Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ.այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում 45-ամյա աշխատակիցը ծեծի էր ենթարկել մանկահասակ երեխային։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին։ Անցած շաբաթ ոստիկանները ձերբակալել էին մանկապարտեզի աշխատակուհուն, հարուցվել էր քրեակա վարույթ։ Երեկ ՆԳՆ-ից հայտնեցին, որ կինն ազատ է արձակվել:
Հայկ Մագոյան