ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, թե նվազել է Հայաստանում եկած հնդիկների թիվը։
«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ՝ միջազգային այցելուներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. պաշտոնական վիճակագրության համաձայն Հնդկաստանի եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»,-մանրամասնել է նա՝ հավելելով, թե խոսքը 2023 թվականի սկզբից սկսած եկած հնդիկների մասին է։
«Պիկի ժամանակ ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազար հոգի են»,-ասել է նա։