ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Նախարարը հանձնարարել է Տեսչական մարմինների հետ համագործակցությամբ պարբերաբար այցերի միջոցով հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին։
Միջոցներ ձեռնարկել չարաշահումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների գործունեության լիցենզիաներն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու ուղղությամբ։ Նախարարը հանձնարարել է կրկին Տեսչական մարմնի հետ համագործակցությամբ ուսումնասիրել և արձանագրել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վրա ապօրինի տեղադրված գովազդային վահանակները, և քննարկել ճանապարհը սպասարկող ընկերությունների հետ համագործակցությամբ դրանք ապամոնտաժելու հնարավորությունը։
Քննարկվել են ավագանիների վերապատրաստման գործընթացի հետ կապված հարցեր։ Քննարկվել է նախարարության ընթացիկ կատարողականը։ Նախարար Սանոսյանը հանձնարարել է հետևել ծրագրերի իրականացման ժամկետներին և ապահովել համապատասխան կատարողական։ Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։