Հասարակություն

Որքա՞ն շաքարավազ է ներմուծվել ՌԴ-ից (ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ)

Եթե 2018թ. Հայաստան շաքար ներմուծել է 75 ընկերություն, ապա 2023-ին այդ թիվը հասել է 126-ի։ Միաժամանակ՝ ավելացել են ՌԴ-ից ներկրված շաքարավազի ծավալները՝ 4864 տոննայից հասնելով 36.198 տոննայի. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։ 

Եվ այսպես՝ 

  • 2018-ին շաքարավազ է ներկրել 75 ընկերություն
  • 2019-ին շաքարավազ է ներկրել 78 ընկերություն
  • 2020-ին շաքարավազ է ներկրել 90 ընկերություն
  • 2021-ին շաքարավազ է ներկրել 82 ընկերություն
  • 2022-ին շաքարավազ է ներկրել 66 ընկերություն
  • 2023-ին շաքարավազ է ներկրել 126 ընկերություն

Radar Armenia-ն ներկայացնում է, թե որքան շաքարավազ է ներկրվել ՌԴ -ից Հայաստան 2018-2023 թթ.։

Եվ այսպես՝

  • 2018-ին 4864,6 տոննա շաքարավազ
  • 2019-ին 14097,3 տոննա շաքարավազ
  • 2020-ին 32166,6 տոննա շաքարավազ
  • 2021-ին 26978,5 տոննա շաքարավազ
  • 2022-ին 1076,5  տոննա շաքարավազ
  • 2023-ին 36198,8 տոննա շաքարավազ

Հայկ Մագոյան