Հասարակություն

Մանկապարտեզում երեխային ծեծելու գործով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել

Մանկապարտեզում երեխային ծեծելու գործով ձերբակալված դաստիարակն ազատ է արձակվել: Այս մասին Radar Armneia-ին տեղեկացրին ՆԳՆ-ից:

«Դաստիարակին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել, հետևաբար կալանքի 72 ժամը լրանալուց հետո նա մեկուսարանից ազատ է արձակվել»,- հավելեցին ՆԳՆ-ից:

Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և մանկապարտեզի տնօրենը հարցաքննվել են։