Հասարակություն

Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է. ՆԳՆ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Կապան և Գորիս քաղաքներում մառախուղ է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։