ՀՀ ճանապարհային դեպարտամենտը լուսանկարներ է հրապարակել Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ճանապարհից՝ մինչ հիմնանորոգումը և հիմնանորոգումից հետո։
«1.7կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Արմավիր քաղաքը։ Այն Արմավիրի Երևանյան փողոցից ձգվում է դեպի Նորապատ և միանում Սարդարապատ ընթացող ճանապարհին։ Այս ճանապարհի շնորհիվ կբեռնաթափվի Արմավիր քաղաքը։ Բեռնատար մեքենաները Թալինի‚ Գյումրիի կողմից ընթանալիս այլևս չեն մտնի Արմավիր և այն կշրջանցեն հիմնանորոգված ճանապարհով»,- հայտնում են դեպարտամենտից։