Հասարակություն

1 զոհ, 8 վիրավոր. վթար Երևան-Դիլիջան ճանապարհին

Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 99-րդ կմ-ին իրար են բախվել «Սուզուկի» և «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներ:

«Սուզուկիի» վարորդը, 5 ուղևորները և «Ինֆինիտիի» 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Ինֆինիտիի» 74-ամյա ուղևոր Ֆրիդա Ղ.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն: