Հասարակություն

Վնասվել է «Վառեմ մարեմ»-ի շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և ներսում՝ մեկ կիսաքանդ միջնապատ

Վնասվել է «Վառեմ մարեմ»-ի շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և ներսում՝ մեկ կիսաքանդ միջնապատ

Սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքը մասամբ փլվել է:

ՆԳՆ-ից Radar Armenia-ին ասացին, որ շենքը չի փլուզվել, ահազանգ է ստացվել, որ պատից քարեր են ընկել։

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայությունը և սահմանազատել տարածքը։

Ավելի ուշ ՆԳՆ փրկարար ծառայությունից Radar Armenia-ին տեղեկացրին, որ ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։

ՆԳՆ ՓԾ ծառայողները սահմանազատել են տարածքը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական