Հասարակություն

Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին Փարիզ 2024-ի մեկնարկին․ ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Նա X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել բացման արարողությունից հատված, նշել.

«Հայաստանը Օլիմպիական խաղերում: Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին Փարիզ 2024-ի մեկնարկին: Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին Օլիմպիական խաղերը կազմակերպելու և դրանք անմոռանալի դարձնելու ջանքերի համար»: