Հասարակություն

Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափ

Հուլիսի 26-ին, ժամը 17։01-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Շորժայի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են երկու քաղաքացու, ովքեր թիանավակով մոտ 200 մետր հեռացել են ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:

Փրկարարները քաղաքացիներին և թիանավակը անվտանգ մոտեցրել են ափ։