Հասարակություն

Փոստային բաժանմունքում կատարված գողությունը բացահայտվել է

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած տեղեկությունը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին էր։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել։

Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։