Հասարակություն

Վարչապետը ծանոթացել է ՄՍԾ Վաղարշապատի տարածքային կենտրոնի աշխատանքներին

Այցելեցի Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն՝ ծանոթացա քաղաքացիներին մատուցվող ծառայություններին ու որակին:

Նորաստեղծ կենտրոնը շահագործման է հանձնվել 2023 թ.-ին: Կենտրոնի հիմնման ընդհանուր արժեքը՝ 250,2 մլն դրամ է:

Վերջինիս սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: