Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին։
«Խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է:
 
Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման Կառավարության ծրագրերից»,- ասվում է վարչապետի «Ֆեյսբուքի» էջում արված գրառաման մեջ, որին կից հրապարակել է նաև տեսանյութ։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                