Հասարակություն

Ովքե՞ր են գլխավորում 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մասին տեղեկատվությունը:

Radar Armenia-ն ներկայացնում է նրանցառաջին տասնյակը։

Եվ այսպես՝

2024թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը՝ ավելի քան 64 մլրդ 49 մլն դրամով։

2023թ. ևս ԶՊՄԿ-ն գլխավորում էր խոշոր հարկատուների ցուցակը. նախորդ տարի նրանք վճարել էին 34 մլրդ 795 մլն դրամ։

Նախորդ տարի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր, որ վճարել էր 30 մլրդ 534 մլն դրամ, իսկ այս տարի «Գազպրոմ»-ը 3-րդ տեղում է։

Երրորդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն էր՝ 20 մլրդ 202 մլն դրամ հարկով։ Այս տարի նրանք չորրորդ հորիզոնականն են զբաղեցնում։

Իսկ այս տարի 1000 խոշոր հարատուների ցուցակի երկրորդ հորիզոնականում «Մոբայլ Սենթր»-ն է՝ 32 մլրդ 332 մլն դրամով։ 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանք 6-րդ հորիզոնականում էին՝ 15 մլրդ 833 մլն դրամ հարկով։

Երրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է շուրջ 27.5 մլրդ դրամ հարկ։

«Գրանդ Տոբակո»-ն ավելի քան 23.5 մլրդ դրամով չորրորդ ամենախոշոր հարկատուն է։

1000 խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հունվար-հունիսի ամիսներին վճարել է 17 մլրդ 681մլն դրամ հարկ։

6-րդ տեղում «Ամերիաբանկ»-ն է, որը այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե վճարել է 17.5 մլրդ դրամ հարկ։

«Վիվա Արմենիա» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում 7-րդն է։ Այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 10 մլրդ 702 մլն դրամ հարկ։

8-րդ տեղում «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ»-ն է, որը պետբյուջե վճարել է 9 մլրդ 760 մլն  դրամ հարկ։

«Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 9 մլրդ 334 մլն դրամով։

2024 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է Սիթի» ընկերությունը, որը հունվար-հունիս ամսիներին պետբյուջե վճարել է ավելի քան 9 մլրդ 233 մլն դրամ հարկ։

Հայկ Մագոյան