Հասարակություն

«Ֆեստիվառի» կապակցությամբ Գյումրիում փողոցներ կփակվեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հարգելի՛ գյումրեցիներ և քաղաքի հյուրեր, հուլիսի 27-ին Գյումրի քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Վարդանանց հրապարակի երթևեկելի հատվածներում մասնակի սահմանափակվել է երթևեկությունը:

Հուլիսի 25-ից 28-ը Գյումրիում փակ է լինելու Շիրազի և Աբովյան փողոցների խաչմերուկը, հուլիսի 26-ից 27-ը՝ Գյումրիի համայնքապետարանի և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի երթևեկելի հատվածներն ամբողջությամբ: Իսկ փառատոնի օրը՝ հուլիսի 27-ին, ամբողջությամբ փակ են լինելու Վարդանանց հրապարակը և հարակից տարածքները»,- այս մասին ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։