Հասարակություն

Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութն ուսումնասիրվում է. ՆԳՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ  երևում է, որ Փոքր Վեդիի մանկապարտեզներից մեկում երեխային աշխատակիցը ծեծում է։

Radar Armenia-ի հետ զրույցում ՆԳՆ-ից ասացին, որ ահազանգ  հաղորդում չունեն, իսկ տեսանյութն ուսումնասիրվում է։

Հայկ Մագոյան