Հասարակություն

Ազատազրկված անձանց համար իրականացվել է հերթական մշակութային միջոցառումը

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց համար իրականացվել է հերթական մշակութային միջոցառումը՝ «Հովհաննես Թումանյանի ընտանիքի մանրակերտը. անանց արժեքներ» թեմայով, նվիրված Մեծ Վարպետին:

Խոսքով հանդես են եկել «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Մուրադ Գալստյանը, ՍՀԻԱ բաժնի պետ Հայկ Թովմասյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանին՝ հրավերն ընդունելու համար:

Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է հայ մեծանուն գրողի կյանքը, ստեղծագործական ուղին, ընտանիքի, զավակների ճակատագիրը՝ սահիկաշարի միջոցով ցույց տալով նաև փաստագրական նյութեր, բանաստեղծի ընտանեկան լուսանկարներից և արխիվային նամակներ: