Հասարակություն

«Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում ծանոթացել է «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին։

«Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Նաև Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

174 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները կավարտվեն աշնանը»,- հայտնել է նա։