2024թ․ առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան հեղուկ գազ ներկրվել է 6 երկրից. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել էն ՊԵԿ-ից։ Հիմնականում հեղուկ գազը ներկրվել է ՌԴ-ից։
«ՌԴ-ից ներկրվել է 96628,7 տոննա հեղուկ գազ, ԻԻՀ-ից՝ 1715,4 տոննա, Իրաքից՝ 43,7 տոննա, Վրաստանից՝ 21,0 տոննա, ԱՄԷ-ից՝ 3,2 տոննա և Լիխտենշտայնից՝ 0,04 տոննա»,- մանրամասնել են ՊԵԿ-ից։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում հեղուկ գազը կտրուկ թանկացել է։ Հուլիսի 18-ին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադառմալով հեղուկ գազի թանկացմանը, պարզաբանել էր, թե դա հետևանք է շուկայում բորսայի գների բարձրացման։
Հայկ Մագոյան