Հասարակություն

Հաստատվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը

Գործադիրը հաստատել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը: Որոշմամբ ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՇՄԱԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։