Հասարակություն

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողների տարիքային շեմը կբարձրացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվողների տարիքային շեմը կբարձրացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակն ընդլայնվում է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է որոշման նախագիծը, ըստ որի՝ այդ ծրագրի շահառու կանանց տարիքային շեմը 36-ից բարձրանում է մինչև 40-ը ներառյալ. «Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող շահառուների շրջանակը, և եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա սահմանափակումը դուրս է գալիս, և բոլորը կարող են օգտվել։ Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները ևս թիրախային հասցեագրվում են»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով, ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019-ին. «2020թ. ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021-ին՝ 76, 2022թ. 128, 2023թ՝ 159 և 2024թ. հունվար-հունիս ամիսներին 271 երեխա է ծնվել։ Նման կտրուկ աճ ունենք նաև հղիների»,- տեղեկացրել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական