Հասարակություն

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանի Հանրապետությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը շուրջ 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ խոշոր գործարք են կնքել:

Radar Armenia-ի հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքեց շրջանառվող տեղեկություննները. «Մտացածին, հորինված բովանդակությամբ հրապարակումներին չենք արձագանքում»,- ասաց նա։

Հայկ Մագոյան