ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապահի կառուցման ընթացքին։
Նրա խոսքով, անավարտ են Աշտարակից Գյումրի հատվածները։ «Սկզբնական փուլում կենտրոնացել ենք այդ հատվածները վերսկսելու և շինարարական պրոցես ունենալու վրա։ Եւ հիմա կարող եմ ասել, որ ունենք հետևյալ պատկերը՝ Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։ Հաջորդը՝ 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որ ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից Գյումրի, մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարվա ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երևանից Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ»,- ասել է Սանոսյանը։
Ըստ նրա, այս խնդիրները լուծելուց հետո կենտրոնացել են հարավային ուղղությամբ աշխատանքների վրա. «Առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, ՀՀ-Իրան սահմանից սկսած Ագարակ-Քաջարան 32կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին ՀՀ ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214մլն դոլար արժեքով»։