Հասարակություն

«Կարգավորումները փոխվում են, որովհետև մեր կյանքն էլ է փոխվում». Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է «Զարյա 3» տեսակի նռնակների կիրառման թույլտվության վերաբերյալ իր հրամանին։ Նա ասել է, թե չի կարծում, որ այդ հրամանի ընդունման համար պետք է հիմնավորում ներկայացնել։

«Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի հետ։