Հասարակություն

Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի փորձաքննություն կիրականացվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը այսօր կառավարության նիստում ներկայացրեց Հայաստանում արտադրված բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հայտնաբերման և լաբորատոր փորձաքննությունների իրականացման մոնիթորինգային ծրագրի կատարման ժամանակացույցը։ 

Խաչատրյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է հսկողություն սահմանել ՀՀ–ում արտադրված և արտահանվող բուսական ծագման մթերքի վրա` պարզելու պեստիցիդների, նիտրադների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների քանակը։

Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 45 մլն դրամ հատկացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում