Հասարակություն

«Գեղարքունիքում սահմանազատման գործընթաց դեռ չկա». մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել է, որ իրենց մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասել է, որ Գեղարքունիքում սահմանազատման գործընթացը սկսվելու դեպքում հակառակորդը 2021–22 թ. օկուպացված տարածքներից պետք է դուրս գա։ «Իրենք Գեղարքունիքի մարզից տարածքներ ունեն օկուպացված, և այդ տարածքներից պետք է դուրս գան։ Սահմանազատում՝ նշանակում է երկրները ճանաչում են իրենց սահմանները, և այդ դեպքում իրենք ետ են վերադառնալու և վերադարձվելու են օկուպացված տարածքները»,- ասել է նա։