Հասարակություն

Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառուցվելու է 32կմ ճանապարհ‚ 3կմ ընդհանուր երկարությամբ 17 կամուրջ‚ 1կմ ընդհանուր երկարությամբ 2 թունել‚ 5 փոխհատում։ Շինարարությունն իրականացնում է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ը։

Ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։