Հասարակություն

«Միլիարդները թողել, ո՞ւմ հետևից են ընկել, որ ցույց տան՝ գործ ենք անում». Վարդան Ղուկասյան

«Ո՞ր գույքի համար։ Որ Սյունիքի մոլիբդենի հանքերի հետ ես փայատեր եմ հա՞, դրա համա՞ր»,- այսպես արձագանքեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ Radar Armenia-ի հետ զրույցում արձագանքելով իրեն ու ընտանիքի անդամներին ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դատախազություն հրավիրվելուն։

«Գրի՛, մոլիբդենի հանքերի համար են ինձ կանչել ,ոսկու հանքերի, պղնձի, ալյումինի և այդպես Հայաստանի հանքարդյունաբերության մեջ ես 5% բաժնեմասեր ունեմ: Կանչել են Հայաստանի արդյունաբերության այն գործարանները, որոնք միջազգային բնույթ էին կրում դրանց 10%-ի համար, որ ես մեջը բաժին ունեմ»,- հեգնանքով ասաց նա՝ հավելելով,- «Հավանաբար դրա համար են կանչել, թե չէ՝ մի քանի հատ գույք ունեմ 4-րդ աստիճանի վնասված։ 10 միլիոն դրամ չի կազմում։ Եթե դրա համար են կանչել, կարող է մտածում են էնդեղ ես բաժին ունեմ։ Ովքեր գրանցված են օֆշորներում, դրանց 90-100%-ի տերերը թող մտածեն։ Էդ ավիրված 4-րդ կարգի վնասվածք ունեցող կամ կիսակառույց շենքերի համար կանչել են, որ ի՞նչ։ Որ ասեն, թե դատախազությունը աշխատում է հա՞»։

Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք արդեն ներկայացել են դատախազություն։ Գյումրիի նախկին քաղաքապետն ասաց, որ դեռ չի ներկայացել, այսօր է իմացել, բայց պատրաստվում է անպայման ներկայանալ. «Հա բա ինչ անենք, կներկայանանք։ Կնայենք թե այդ Հայաստանի ընդերքը, որ օվշորներում են, էդտեղ բաժին ունե՞նք։ Էդ միլիարդների մեջ բաժին ունենք, թե չէ։ Թե ինչ-որ խփած-փտած մի քանի բան կա, որ որպես գույք սեփականացրել ենք (]ծիծաղում է) նիկոլայի թվից Լենինականի օրոք։ Այդպես ցույց են տալիս, որ գործ են անում հա՞։ Էդ միլիարդները թողել են, ընկել են ո՞ւմ հետևից։ Միլիարդները թողել են, ընկել են ո՞ւմ հետևից, որ ցույց տան ժողովրդին, թե գործ ենք անում։ Կներկայանամ՝ կխոսենք»,- զրույցը եզրափակեց Ղուկասյանը։

Հայկ Մագոյան