Հասարակություն

ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքների ոստիկանապետերը համագործակցում են

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի մարմինների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Տաջիկստանի ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Ռախիմզոդա Խամրոն և ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի տնօրեն, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոնովալովը:

Բացման խոսքով հանդես է եկել Տաջիկստանի Հանրապետության ՆԳ նախարարը։

Միջոցառման նպատակը ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքների ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև իրավախախտումների և հանցագործությունների համատեղ բացահայտումն ու կանխումն էր:

*