2024 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան շաքար կամ շաքարավազ է ներմուծվել 13 երկրից. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՊԵԿ-ից։
Հայաստանն ամենաշատը շաքարավազ ներմուծել է ՌԴ-ի՝ 14295,7 տոննա, երկրորդ տեղում Բելառուսն է՝ 882.3 տոննա, իսկ երրոդ հորիզոնականում՝ Իտալիան՝ 3.6 տոննայով։
Հայաստան շաքար կամ շաքարավազ են ներմուծվել նաև հետևյալ երկրներից՝
- Բուլղարիան (2.7 տոննա),
- Չեխիան (2.0 տոննա),
- Չինաստանը (1.2 տոննա),
- Հնդկաստանը (0.8 տոննա),
- ԱՄԷ-ն (0.5 տոննա),
- Գերմանիան (0.4 տոննա),
- Միացյալ Թագարվորությունը (0.3 տոննա),
- Թուրքիան (0.2 տոննա),
- Ավստրիան (0.004 տոննա),
- Լիտվան (0.001 տոննա)։
Հայկ Մագոյան