Հասարակություն

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» զորավարժության փակման արարողությունը

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել  միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։