Հասարակություն

ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը «Զվարթնոց» օդանավակայանին մեղադրել է ռուսների նկատմամբ խտրականության մեջ

ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի նախագահ Վալերի Ֆադեևը դիմել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ Երևանի օդանավակայանում ռուսաստանցիների նկատմամբ խտրականության դեպքերի կապակցությամբ: 

Հաղորդվում է, որ ՌԴ ՄԻՊ-ին հասցեագրվել են Ռուսաստանի քաղաքացիների դիմումներ, որոնք առնչվել են հայկական FlyOne ավիափոխադրողի ներկայացուցիչների և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից իրենց իրավունքների խախտումներին: