Հասարակություն

Ու՞ր գնալ հանգստանալու. Լոռի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Եթե ցանկանում եք ձեր հանգիստն անցկացնել բնության գրկում և միևնույն ժամանակ սիրում եք այցելել պատմամշակությային վայրեր, ապա մի շտապ եք արտերկրում փնտրել ցանկալի վայրը։  Հայաստանի հյուսիսային մասում գտնվում է Լոռու մարզը՝ շրջապատված լեռներով ու լեռնային ավազաններով։ Կլիման՝ բառեխառն։ Իսկ պետական պահպանության տակ գտնվող մոտ 3000 հուշարձանները թանգարան է բաց երկնքի տակ։

Radar Armenia-ն ներկայացնում է Լոռու մարզում գտնտվող տեսարժան վայրերն ու առաջարկում ձեր ակտիվ հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակները։

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Սանահինի վանական համալիրը թվագրվում է որը 10-րդ դարի և համարվում են հոգևոր, մշակութային, և գիտակրթական նշանավոր կենտրոն է Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում։ Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին։ Վանական համալիրում է գտտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին և կից գավիթը, Սուրբ Ամենափրկիչ (Կաթողիկե) եկեղեցին և գրատունը, Սուրբ Գրիգոր մատուռը, Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Հարություն մատուռը, ինչպես նաև Զաքարյանների դամբարանը։ 

Հաղպատ գյուղում է գտնվող Հաղպատի վանական համալիրը, որն ունի զանգակատուն, գավիթ եկեղեցիներ։ Հաղպատը  կրոնական կոնտրոնից զատ հանդիսացել է որպես խոշոր կրթական կենտրոն:

Լոռու ամենամեծ գյուղերից է Օձունը՝ շրջապատված անտառներով: Այնտեղ են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Օձունի տաճարը, Սուրբ Հովհաննես և Ծիրանավոր եկեղեցիները, Հոռոմայրի վանական համալիրը։

Լոռիում՝ Դսեղ գյուղից մի քանի կմ հեռավորութան վրա է գտնվում Դսեղի ծովերը, որը  գրանցված է Շրջակա միջավայրի նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Դսեղի ծովերը կամ Ծովեր լիճը մարզի գեղատեսլի և զբոսաշրջիկների նախընտրելու վայրերից է։

Դսեղի ամենահայտնի վայրերից է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որը տուն-թանգարան է դարձել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։ Տուն-թանգարանի բակում է տեղադրված Հովհաննես Թումանյանի կիսանդրին։ Առաջին հարկում կարող եք տեսնել հացատունը, մեծ օջախը և երկու ցուցասրահ, իսկ Երկրորդ հարկում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրերը։

Դսեղ գյուղից 2կմ հյուսիս-արևելք գտնվում է Բարձրաքաշ Սբ․ Գրիգոր վանքը։ Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավրակ վիճակում։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ. Աստվածածինն Է։ Կաթողիկեն հարուստ է քանդակներով։

Հայկ Մագոյան