Հասարակություն

Խոշոր ավտովթար Երևանում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Խոշոր ավտովթար Երևանում. կա 3 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», «Nissan», 2 «ԶԻԼ» մակնիշի և «Nissan» մակնիշի ավոտմեքնենաները. հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական