Հասարակություն

Կայացել է ՔՊ Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնող խմբի նիստը

Հուլիսի 19-ին Մարտունու մշակույթի տանը տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մարտունու տարածքային կառույցի նախաձեռնողի նիստը, որը վարեց խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

«Գործընկերներիս`ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի հետ հանդես եկանք ելույթներով։

Նիստը եզրափակվեց ակտիվ հարցուպատասխանով և օրակարգային հարցերի քննարկումով»,- գրել է պատգամավորը: